ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Սամվել Ալեքսանյանին կարող են հետևել նաև այլ օլիգարխներ

Սամվել Ալեքսանյանին կարող են հետևել նաև այլ օլիգարխներ
15.09.2013 | 13:53

Երևանի կենտրոնում գտնվող «Փակ շուկայի» համար թեժ պայքարը շարունակվում է: Քաղաքացիական ակտիվիստները օրեր առաջ հերթական անգամ հանդիպել են ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների համառ դիմադրությանը, որոնք պնդում են, թե ճարտարապետական հուշարձանի տեղում պետք է «Սիթի» կառուցվի: Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները փոքր թիվ չեն կազմում, և նրանք այն մարդիկ են, որոնց գործարարն ապահովել է աշխատանքով: Թե էլի քանի անգամ նրանք դուրս կգան փողոց՝ պաշտպանելու իրենց գործատուի շահերը, դժվար է ասել: Առայժմ Սամվել Ալեքսանյանին հաջողվում է կազմակերպել իր շահերը ներկայացնող հիմնականում տարեց կանանց գրոհը քաղաքացիական ակտիվիստների վրա: Հիմա պատկերացնենք մի պահ, որ վաղը մեկ այլ պատմաճարտարապետական հուշարձանի վրա կարող է աչք դնել մեկ ուրիշ օլիգարխ, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը: Եվ, որպեսզի ինքն էլ տվյալ վայրում բացի իր «Սիթին», պարզ է, որ իր «ճիշտը> ապացուցելու համար ոտքի կհանի բոլոր այն մարդկանց, որոնց ինքը կա՛մ աշխատանքով է ապահովել, կա՛մ էլ բարեգործություն արել: Վերջիններիս ամեն պատեհ-անպատեհ առիթով եթեր են տրամադրում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, որպեսզի գովերգեն բարերարին: Եվ պարզ է, որ քաղաքացիական ակտիվիստների փոքր խմբերը, ինչպես Սամվել Ալեքսանյանի դեպքում, Գագիկ Ծառուկյանի դեպքում առավել ևս, պետք է հանդիպեն ագրեսիվ դիմադրության ու նահանջեն: Ասել է թե՝ մեր առողջ հասարակության իմունիտետը, դիմադրողականությունն ավելի թույլ է և տեղի է տալիս օլիգարխիկ շահերին: Թե մեր երկրում որքանով են հանրային շահերն արհամարհված ու ստորադասված մեկ-երկու օլիգարխի շահերին, երևաց օրեր առաջ մամուլում տեղ գտած մի հրապարակումից: Ըստ այդմ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ունեն գաղտնալսող-հետախուզական համակարգեր: Պարզվում է՝ այդ ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին և ներկա աշխատակիցներ, ավելին՝ ԱԱԾ պետպատվերով գնված որոշ թանկարժեք և հզոր գաղտնալսող սարքավորումներ, չգիտես ինչպես, հայտնվել են նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ: Այս տեղեկատվությանը, որը համացանցի միջոցով բազմաթիվ ընթերցողներ է ունեցել, մինչ օրս չեն արձագանքել ո՛չ պետական մարմինները, ո՛չ էլ նյութի «հերոս» օլիգարխները: Քար լռություն է՝ չհաշված սոցցանցերի քննարկումները: Պարզվում է, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ սկանդալներն այլևս սկանդալային չեն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ